Տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ-ի դիմաց տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրին՝ ուղղված Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, որոնք Երևանում մասնակցում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում եվրոպացի պատգամավորներին հորդորեց այցելել ՀՀ-ում քաղբանտարկյալներին։
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում էլ նշեց՝ մեծ ակնկալիք չունի, որ նրանք կայցելեն ՀՀ բանտերում պահվող քաղբանտարկյալներին։
Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը ՀՀ-ում կատարվող բռնաճնշումների նկատմամբ՝ պատգամավորն ասաց․ «Հիմա իրենց լռությունն ինձ հնարավորություն է տալիս առանց դիվանագիտական լեզու օգտագործելու ասել, որ իրենք ունեին այլ նպատակ 2018-ից առաջ, երբ ամենափոքրիկ մարդու իրավունքների խախտումները ներկայացնում էին որպես բռնատիրական ճանապարհին կանգնած ՀՀ իշխանությունների մեղավորություն։ Այսօր ՀՀ-ում իր խոսքի համար մարդ է սպանվում դատարանում։ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ ծպտուն չեն հանել, չեն դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները։ Կհիշեք՝ ԵՄ դեսպան Սվիտալսկին ինչ ակտիվ էր, դատական նիստերի էր գնում մինչև 2018-ը։ Հիմա նման բան չկա․ անձամբ ներկայիս դեսպանին հրավիրել եմ պարոն Աշոտյանի դատական նիստերին, հիմա էլ իրեն կուղեկցեմ, եթե վախենում է Նիկոլ Փաշինյանի բանտ մենակ այցելել, կուղեկցեմ նրան, որ այցելի սրբազաններին, բարերարին, քաղաքապետերին, որոնք նստած են բանտերում»։
Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































