Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ

Հոկտեմբեր 29,2025 18:45

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ:

ԱԽ քարտուղարը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալել է բովանդակալից քննարկում:

 

Անվտանգության խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031