Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք բացել մեր սահմանները, որ մեր բոլոր հարևանները կապվեն իրար հետ»․ Մարիա Կարապետյան

Հոկտեմբեր 29,2025 18:08

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր ժամանակաշրջան բացեց երկխոսության համար»,- «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը նոր էջ բացեց համատեղ տեսլականի համար Հարավային Կովկասում․ «Օգոստոսի 8-ը ցույց տվեց, որ շարունակականությունը և հետևողականությունը, դիվանագիտությունը կարող են գերակայել հակամարտություններին։ Խաղաղությունը կարգուկանոն, հոգատարություն է պահանջում, նաև կամք։ Մենք այսօր ՀՀ-ում փորձում ենք սովորել ինչպես ապրել խաղաղության մեջ»։

Մարիա Կարապետյանը նաև հայտարարեց․ «ՀՀ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը բացելու իր տարածքը, որ մեր բոլոր հարևանները կապվեն մեկը մյուսի հետ։ Հարավային Կովկասը խաղաղության խաչմերուկ ենք դարձնելու»։

 

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031