Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր «Հյուսիսային տերեւաթափ» անունն ստացած գործի հերթական դատական նիստն էր:
Նախագահող դատավորը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում հարցաքննվել է դատակոչված վերջին վկան եւ դատական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմի ներկայացուցիչները ունեին այլ միջնորդություններ:
Մասնավորապես, մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը դատարանին տեղեկացրեց, որ իրեն տրամադրված ներքին դիտման եւ վերարտադրված մեղադրական եզրակացության միջեւ կան անհամապատասխանություններ: Հայտարարելով, որ չի ցանկանում համապատասխան անձանց գործողություններին գնահատական տալ, փաստաբանն այնուամենայնիվ կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ դա կատարվել է այն պատճառաբանությամբ, որպեսզի հնարավորինս բացասական երանգ ստեղծվի քրեական վարույթով:
Կարդացեք նաև
Դատարանը փորձեց տեղում լսել ձայնագրությունները եւ դրանք համեմատել արձանագրված տեքստային տարբերակների հետ, սակայն դահլիճում առկա տեխնիկական միջոցները հնարավորություն չտվեցին պարզորոշ լսել ձայները: Որոշվեց, որ հաջորդ նիստին մասնակիցներին կտրամադրվեն ականջակալներ: Իսկ եթե այդ դեպքում էլ հնարավոր չլինի հստակ ֆիքսել խոսակցությունները, կնշանակվեն փորձաքննություններ:
Նախագահող դատավորը նշեց, որ մեղադրյալներ Վազգեն Ոսկանյանի, Աշոտ Մարգարյանի եւ Սերգեյ Մկրտչյանի տնային կալանք խափանման միջոցի ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, ուստի պետք է քննարկվի այն փոխելու անհրաժեշտության հարցը: Մեղադրողը միջնորդեց երկարացնել խափանման միջոցի ժամկետները, ինչին պաշտպանվող կողմի ներկայացուցիչներն առարկեցին: Դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց նրանց խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ եւ երկարացնել եւս երեք ամսով:
Հաջորդ դատականի նիստը նշանակվեց դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































հետևելով այս գործին մի քանի ամիս արդեն, պարզ է դառնում մի բան․ ԱԱԾ քննչականը սարքել է գործ ու փոխանցել դատախազություն։ Բոլոր ապացույցները փլվել են, ամեն ինչ բոլորին պարզ է։ Հաստատ համոզված եմ նաև որ դատավորի համար էլ է ամեն ինչ պարզից պարզ։ Դատախազությունը, եթե նայեք նախորդ 5 նիստերը, որևէ հոդաբաշխ մեղադրանք չի կարողանում ներկայացնել, բացարձակապես բամբասանքի ժանրի հասնող խոսույթով ու իրականության հետ կապ չունեցող պնդումներով։
Այս իրավիճակում միակ ելքը մնացել է մի քիչ էլ ձգել ու ընտրություններից հետո նոր բաց թողել անմեղ մարդկանց, ովքեր բանսարկության զոհ են դառել գաղտնալսումների ժամանակ նիկոլին հայհոլյելու պատճառով։