Հայաստանի երիտասարդ եւ մինչեւ 23 տարեկան ծանրորդները այսօր մեկնարկեցին Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Մեր ծանրորդներից այսօր առաջինը պայքարն սկսեց երիտասարդների առաջնության մասնակից, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը եւ նվաճեց չեմպիոնական երեք ոսկե մեդալ:
Պոկում վարժությունում նա հավասարը չունեցավ 91 կգ քարդյունքով, ապա, հրումում սկսելով 112 կգ-ից՝ երկրորդ մոտեցումով բարձրացրեց 116 կգ, իսկ երրորդ մոտեցման համար պատվիրեց այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդային ծանրություն՝ 123 կգ: Եվ այս քաշը նույնպես բավականին վստահ սանձելով փոքր ոսկի նվաճեց նաեւ հրումում եւ չեմպիոնի տիտղոս երկամարտում՝ 214 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































