«Հրապարակի» զրուցակիցը Մասիսի ավագանու անդամ, մանկավարժ, զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանն է:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են հենց այս շրջանում որոշել նման դաժան դատավճիռ կայացնել Դավիթ Համբարձումյանի դեմ:
– Այս իշխանությունը բոլոր հնարավոր պայքարող օջախները փորձում է ոչնչացնել: Օրինակ` զոհվածների ծնողները մեծ ուժ էին ներկայացնում, ուստի ամեն բան արեցին, որպեսզի մեզ պառակտեն, բաժանեցին խմբերի եւ արդյունքում պառակտեցին: Այնպես չէ, որ մարել ենք կամ մեռել ենք, չէ, բայց առաջվա համախմբվածությունը չկա: Հիմա նույն բանն անում են ընտրված, սիրված համայնքապետերի հետ: Բոլոր կալանավորված քաղաքապետերը հայրենասեր են, ընդդիմադիր են եւ, ամենակարեւորը` թրքամետ չեն: Այդ է պատճառը, որ մարդիկ պատժվում են: «Դուխով» բառը ճակատին կամ դոշին գրելով չէ, դուխովը մեր ընդդիմադիր համայնքապետերն են, որ իմանալով, թե ինչերի միջով են անցնելու, դուրս են գալիս պայքարի ու առանց որեւէ մեկին սպառնալու, վախեցնելու՝ հաղթում են: Մարդկանց հոգին չեն կարող բանտարկել, նրանց բանտարկում են ֆիզիկապես: Դավիթ Համբարձումյանը, ի տարբերություն իրեն բանտարկողների, միշտ մեծարել է մեր զոհերի հիշատակը: Մասիսում մեծ հուշահամալիր է սարքել, նա այն մարդն է, որը մեզ միշտ գնահատել է, խոնարհվել է մեր առաջ, հարգել է մեզ եւ ասել է, որ մենք հարգանքի ենք արժանի: Պատերազմից հետո նա Մասիս համայնքում տոնածառ չդրեց: Իր տան մեջ էլ չդրեց եւ ասաց, որ իր երեխաներն էլ պիտի իմանան, թե ինչու տոնածառ դնել չի կարելի այդքան արհավիրքներից հետո: Այդքան զոհեր, Արցախի կորուստ…. պատերազմից վեց տարի անց միայն Մասիսում տոնախմբություններ են եղել, Մասիսի օր, երգիչներ, համերգներ եւ այլն: ՔՊ-ական ավագանին նեղվում էր, որ տոնածառ չի դրվում, իսկ նա պատասխանում էր, որ եթե սգավոր մայրերը Նոր տարին Եռաբլուրում են անցկացնում, ինչքանո՞վ է ճիշտ, որ մենք հրավառություն կազմակերպենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































 
                         
          
          
                                 
                                 
                                
 
                                   