Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործող գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոսներ են. Բագրատ սրբազան

Հոկտեմբեր 30,2025 18:20

-Այս գործում առնվազն գոյություն ունի խոսքերի, իրադրությունների եւ դեպքերի նենգափոխում: Այս մասին այսօր ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ սրբազանը:

Նա ասաց, որ այս մասին ավելի վաղ հրապարակային հայտարարել են նաեւ իր պաշտպանները, հանցագործության մասին հաղորդում է տրվել, սակայն որեւէ իրավապահ իրավասու կառույց ընթացք չի տվել իրենց հաղորդումին. «Հրապարակային ասում եմ՝ ՀՀ գործող գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի ղեկավարները ստախոսներ են»:

Նիստը նախագահողը միջամտեց, ասաց կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, բայց ոչ թե դատարանին, այլ իրավասու մարմնին: Դատավորը կոչ արեց նաեւ ելույթներով որեւէ մեկին չվիրավորել:

-Իմ հայտարարությունը վիրավորանք չէր, հանցագործության մասին հաղորդում էր: 4 ամիս ՝ մեզ ինչ ասես ասել են, որեւէ մեկի բերանը չի փակվել, մարդիկ ինչ ուզես ասել են, վերջում ասել՝ քաղաքական գնահատական ենք տալիս: Մենք ընդունել ենք այդ հալածանքները,- հավելեց Բագրատ սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031