ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջապահության համակարգի 2026-ի բյուջեն անվանեց «պատմական»՝ ՔՊ-ի՝ 2021-26 թվականի ծրագրերի խոստումների իրականացման տեսանկյունից։
Հիշեցնենք, խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2026-ի բյուջեի նախագծի քննարկումները։
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ հայտնեց 2026-ին ներդրվելիք բժշկական ապահովագրական համակարգից՝ նշելով, որ որոշ շերտերի համար դեռ երեք տարի պետպատվերի փաթեթը կշարունակի գործել ամբողջական ծավալով․ օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում եւ զինծառայողների ընտանիքների անդամների համար։ Երեք տարվա ընթացքում այս խմբերի սպասարկումն աստիճանական կտեղափոխվի ապահովագրական համակարգ։
Առաջին փուլով ապահովագրվելու են մինչեւ 18 տարեկանները, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, 18-65 տարիքային միջակայքում հաշմանդամության կարգ ունեցողները եւ ֆունկցիոնալության համապատասխան աստիճան ունեցողները, սոցիալապես անապահով անձինք։ Նրանց փոխարեն ապահովագրական գումարը վճարելու է պետությունը։ Բացի նրանցից համակարգին միանալու են 200 հազար դրամից ավել աշխատավարձ-եկամուտ ունեցող անձինք։ Շահառուների ընդհանուր թիվը կկազմի 1 միլիոն 700 հազար մարդ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                   