Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը. Վարդան Ղուկասյան

Հոկտեմբեր 30,2025 19:15

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բռնաճնշումների` ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դուք դրսևորեցիք հաստատակամ կամք` միասնական դիմադրությամբ և խաղաղ բողոքի իրացմամբ` քաղաքապետարանում ու քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ` հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո, դեմ արտահայտվեցիք վայրագություններին` Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին ու ջարդին:

Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց:

Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:

Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացվի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր։

Գյումրու քաղաքապետ` Վարդան Ղուկասյան

30.10.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031