Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև տարեվերջ հնարավոր կլինի տնտեսել լրացուցիչ ավելի քան 283,0 մլն ՀՀ դրամ գումար. ՀԷՑ

Հոկտեմբեր 30,2025 19:55

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման և ուռճացված ծախսերի կրճատման նպատակով՝ 2025թ հուլիս ամսվա երկրորդ կեսից սկսած, իրականացվել են մի շարք միջոցառումներ.

Ընկերության 2025թ. ներդրումային ծրագիրը գտնվում է իրագործման փուլում, այդ թվում հատուկ ուշադրության կենտրոնում է արդեն փաստաթղթավորված և գործընկեր կազմակերպությունների հանդեպ ձևավորված կրեդիտորական պարտավորությունների, միաժամանակ դեռևս չկատարված աշխատանքների մասով մասշտաբային աշխատանքների իրական պատկերի ուսումնասիրությունը:

  • Ներկա փուլում իրականացվում է նաև ուսումնասիրություն ներդրումային ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 18-ի դրությամբ առկա ավելի քան 6,5 մլրդ ՀՀ դրամի կանխավճարների (դեբիտորական պարտավորությունների) մասով: Նույն աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվում են շուրջ 11,0 մլրդ ՀՀ դրամի չափով գործընկեր կազմակերպություններին վաճառված նյութերի (դեբիտորական պարտավորություններ) առաջացման մեխանիզմների, դրանց անհրաժեշտության, հիմնավորման կամ հետ վերադարձի պահանջի մասով: Ընդ որում, Ընկերության աշխատանքի արդյունքում՝ 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գործընկեր կազմակերպությունները նախկինում չվճարված հատուկ տեխնիկայի վարձակալական պայմանագրերով կուտակված պարտավորություններից արդեն վերադարձրել են 110,0 մլն ՀՀ դրամ: Գործընթացը շարունակվում է:

2025թ. Հուլիսի 18-ից ի վեր՝ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարվել են մի շարք բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացներ:

Դրանց նախորդող՝ շուկայի ուսումնասիրության (գնանշման) արդյունքում ոլորտի հարյուրավոր տնտեսվարողներից ստացվել են բազմաթիվ գնառաջարկներ։

  • Ընկերության կարիքների համար մալուխների, կցորդիչների, ինչպես նաև ավտոտնտեսության համար անհրաժեշտ մարտկոցների, յուղերի, դողերի ձեռքբերման համար գնումների պլանով նախատեսված էր ընդհանուր 9 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ, փաստացի, սակայն ձեռքբերումն իրականացվել է 315,6 մլն ՀՀ  դրամով:

Արդյունքում Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով Ընկերությունը խնայել է ավելի քան 188.2 մլն ՀՀ դրամ: (38.1%):

2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության ունեցած վարկային պորտֆելը կրել է էական փոփոխություններ.

ս.թ. հուլիս ամսվա վերջում Ընկերության ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի  գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (152.3 մլրդ ՀՀ դրամ):

  • Ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, Ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ գոյացած հավելյալ ֆինանսական միջոցները ուղղվել են որոշ պարտավորությունների վաղաժամ մարմանը ինչի արդյունքում Ընկերության պարտավորությունները նվազել են 15.3 մլն ԱՄՆ դոլարի (6.3 մլրդ ՀՀ դրամ)  չափով և կազմել 381.5 մլն ԱՄՆ դոլար (146.0 մլրդ ՀՀ դրամ):

Ընդհանուր առմամբ, Ընկերությունը կարճ ժամանակում հասել է էական ֆինանսական կայունացման ու կառավարման թափանցիկության նշաձողի զգալի բարձրացման:

Ադմինիստրատիվ նշանակության ընթացիկ ծախսերի համար իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Ընկերությունը մասնակի, իսկ որոշ դեպքերում ամբողջովին, հրաժարվել է մի շարք կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից՝ վերջիններիս հետ խզելով գործող պայմանագրերը կամ վերանայելով գնային քաղաքականությունն ու աշխատանքի արդյունավետությունը:

  • Գովազդին և մարքեթինգին ուղղված ծախսերը սկսած 2025թ. օգոստոսից ամբողջովին վերանայվել են, որի արդյունքում մինչ այժմ գործող տասնյակ ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնք այլևս արդիական չեն, սահմանված կարգով խզվել են:

2025թ. տարեսկզբին հաստատված բիզնես պլանով 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածով նախատեսված էր 77,0 մլն ՀՀ դրամի չափով վճարման շեմ:

Իրականացված աշխատանքների արդյունքում՝ Ընկերությունը 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարված կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (13,0 մլն), կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 58,0 մլն (74%) ՀՀ դրամի չափով:

  • Ներկայացուցչական ծախսերի գծով 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար տարեսկզբին հաստատված բիզնես պլանով այս հոդվածին տրվել է 30,0 մլն ՀՀ դրամի շեմ: 2025թ օգոստոսից ներկայացուցչական ծախսերը գրեթե զրոյացվել են, առկա կրեդիտորական պարտավորությունները քննարկման փուլում են:

Այսպիսով այս ուղղությամբ Ընկերությունը, 2025թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ներառյալ վճարվելիք կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը, կունենա տնտեսում պլանային ցուցանիշի համեմատ 24,0 մլն (81%) ՀՀ դրամի չափով:

  • Տարածքի, գույքի, սարքավորումների վարձակալությունների գծով իրականացվում են աշխատանքներ վարձակալված օբյեկտների անհրաժեշտության, տարածքի տեղակայման հարմարավետության, ինչպես նաև գնային քաղաքականության մասով:

Քաղաքացիներին սպասարկող այն գրասենյակային տարածքները, որոնց վարձակալությունը նախկինում իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված օբյեկտներում՝ շուկայականից զգալիորեն բարձր գներով, փոխարինվել են առավել հիմնավորված, արդյունավետ և ֆինանսապես նպատակահարմար վարձակալական պայմաններով տարածքներով։

Չնայած աշխատանքների դեռևս ոչ ավարտական փուլին, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ 2025թ. օգոստոս –դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին պլանային հատկացումների 356,0 մլն ՀՀ դրամի շեմը չի գերազանցի 330,0 մլն ՀՀ դրամը և տնտեսումը կկազմի 27,0 մլն (8%) ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ նախկինում միայն մեկ սպասարկման կենտրոնի վարձակալության տարածքի համար հատկացվել է ամսական 12.6 մլն ՀՀ դրամ, իսկ այժմ այն տեղափոխվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող տարածք՝ վարձակալության զրոյական արժեքով:

Մեկ այլ դեպքում էլ, ամսական 2 մլն ՀՀ դրամով վարձակալված տարածքը փոխարինվելու է նոր տարածքով, նախկինից ոչ հեռու՝ ընդամենն ամսական 400.000 ՀՀ դրամ վարձավճարով

 

  • Ավտոտրանսպորտի վարձակալությունների գծով իրականացված աշխատանքների արդյունքն առավել քան ակնառու է: 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար այս հոդվածին տրված 29,0 մլն ՀՀ դրամի պլանային շեմը չի գերազանցի  13,0 մլն ՀՀ դրամը, որը ներառում է նաև կուտակված կրեդիտորական պարտքերի մարումը (11,0 մլն ՀՀ դրամի չափով), և տնտեսումը կկազմի 16,0 մլն ՀՀ դրամ: (56%)

 

  • Վառելիքի ձեռք բերման գծով Ընկերության տնտեսումը 2025թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների համար կկազմի 157,0 մլն ՀՀ դրամ (44%)՝ պլանային շեմի 359,0 մլն ՀՀ դրամի փոխարեն 202,0 մլն ՀՀ դրամի վճարումների կանխատեսման արդյունքում:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է հստակ նշել, որ արդյունավետ կառավարման շնորհիվ Ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալիորեն օպտիմալացնել ընթացիկ ծախսերը, ծառայությունների ու ապրանքների գնման գործընթացների գերակշիռ մասը դարձնել ավելի արդյունավետ ու թափանցիկ:

Միայն վերոնշյալ ծախսային հոդվածներով մինչև տարեվերջ հնարավոր կլինի տնտեսել լրացուցիչ ավելի քան 283,0 մլն ՀՀ դրամ գումար, ընդ որում օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար այս ցուցանիշը կազմել է շուրջ 70,0 մլն ՀՀ դրամ:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031