Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է վարդ ու սրտիկ ցույց տա, բայց հաջորդ պահին sms հաղորդագրություն ուղարկի. Գառնիկ Դանիելյան

Հոկտեմբեր 30,2025 19:44

-Այն կարեւոր դրվագներով, որոնցով որ փորձում էին մոլորեցնել հանրությանը՝ ավտոբուս վառելու, մարդկանց գյուլլելու դրվագները առհասարակ գոյություն չունեն,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում ի պաշտպանություն ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների դատական նիստին եկած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս գործով մինչեւ կեղծ ձայնագրությունների հրապարակումը ապատեղեկատվություն տարածեցին՝  փորձելով մոլորեցնել հանրությանը.  «Արդեն իսկ մեր հանրության տարբեր շերտերի հասանելի է  դառնում այն նախնական հրեշավոր պլանը, որով փորձում էին կարել, սարքել այս գործը, բայց ամեն ինչ հիմա փլուզվում է: Այս փուլում կարեւոր է,  որ մարդկանց խափանման միջոցները փոխվեն, որ մարդիկ իրենց առողջական հարցերով զբաղվեն…Այս մեղադրանքները շինծու են, որեւէ կապ չունեն իրականության հետ: Իշխանությունները պետք է ներողություն խնդրեն, այս գործը շատ արագ պետք է կարճվի»:

Պատգամավորը նկատեց, որ մինչեւ հիմա միջազգային հանրության հստակ գնահատական չկա կոնկրետ անձերի, կոնկրետ դեպքերով. «Այդ նույն միջազգային հանրությունը ոչ թե պետք է պահի Նիկոլ Փաշինյանին, այլ ժողովրդավարությունը… ամենօրյա ռեժիմով կալանքի են տարվում ընտրված քաղաքապետեր, Գյումրիի, Մասիսի քաղաքապետեր, սրբազան հայրեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ… »:

Ըստ Դանիելյանի՝ ցանկացած բռնապետ կարող է Փաշինյանի պես ամեն օր  վարդ, սրտիկներ ցույց տա, բայց դրանից էությունը չի փոխվում. «Բայց դրանով խնդրի էությունը չի փոխվում, կարող է սրտիկ ցույց տա, բայց հաջորդ պահին sms հաղորդագրություն ուղարկի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031