Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը դռնփակ նիստով է բավարարել մեղադրյալներից Աղվան Արշակյանի խափանման միջոցը՝ առողջական խնդիրների հիմքով փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
-Միջնորդություն էինք ներկայացրել, որ Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվի վարչական հսկողությամբ առանց սահմանափակումների, որ էլեկտրոնային սարք չլինի ոտքին: Նա կարողանա ֆիզիոթերապիայով զբաղվի,- մանրամասնեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































 
                         
                                    
 
                                   