Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են». Նարեկ Կարապետյանը` 6 առաջին դասարանցի ունեցող Մեդովկայի մասին

Հոկտեմբեր 30,2025 20:44

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է.

«Նկարում Մեդովկա գյուղն է` 250 բնակչով:

Ունի 6 առաջին դասարանցի:

Պետությունը 2 մլն ԱՄՆ դոլար վարկով նոր դպրոց է կառուցել: Տարեկան էլ 120.000$ տալիս է վարկի տոկոսի համար:

Գյուղում աշխատատեղ ունեն 15 տղամարդ: 60 տղամարդ էլ արտագնա աշխատանքի են և իրենց ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան: Գյուղը լրիվ դատարկվում է:

Հիմա հարց – 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը, որ մարդիկ մնային իրենց ընտանիքների գլխին, և գյուղը անհետացումից փրկվեր:

Իսկ եղած դպրոցը կարելի էր լավ վերանորոգել ուղղակի այդ գումարից 10 անգամ քիչ գումարով ու ոչ վարկի հաշվին:

Այսօր դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031