Լրահոս
Օրվա լրահոսը

Թերուսները սովորաբար ամեն ինչ գիտեն

Հոկտեմբեր 31,2025 10:00

Ինչպես հայտնի է` Ստալինը ոչ միայն ֆիզկուլտուրնիկների, բեւեռագնացների, փոստատարների եւ հրշեջների լավագույն ընկերն էր, այլ լեզվաբանության խորը գիտակ: Նրա «Մարքսիզմը եւ լեզվաբանության խնդիրները» (1950թ.) աշխատությունը պարտադիր էր բոլոր ակադեմիական շրջանակների համար:

Ստալինը, ինչպես հայտնի է, չկարողացավ կամ չցանկացավ ավարտել Թիֆլիսի հոգեւոր ճեմարանը: Թերուս լինելը, հավանաբար, դրդում է մարդկանց իրենց «հեղինակավոր կարծիքն» արտահայտել հնարավորինս շատ ոլորտներում:

Հայաստանի ներկայիս վարչապետը նույնպես տարբեր բնագավառների մասնագետ է: Փաշինյանը կարող է «ղեկավար ցուցումներ» տալ դերասաններին եւ ռեժիսորներին, թե ինչի մասին պետք է լինեն իրենց ներկայացումները: Նա շատ լավ հասկանում է իրական Հայաստանի «գեղագիտական տեղորոշումներից», որոնք պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը: (Հետաքրքիր է, արդյոք նմանատիպ «տեղորոշումներ» ունի՞ նաեւ Ադրբեջանի իշխանությունը):

Պատմագիտության մեջ նույնպես ներկայիս վարչապետն ունի իր ավանդը: Նա եկել է այն եզրակացության, որ Հայաստանի (ըստ նրա՝ ոչ Հայոց) պատմության մեջ մինչեւ 2018 թվականը ոչ մի պատվաբեր դրվագ առանձնապես չի եղել, բացի, թերեւս, Պապ թագավորից, որը, պարզվում է, կռիվ էր տալիս եկեղեցու դեմ: Դե, իսկ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւն ի սկզբանե մեզ տարան սխալ ճանապարհով, որովհետեւ անկախական չէին, հույների ասածներն էին անում: Էլ չասած՝ 1988 թվականի Ղարաբաղյան շարժման եւ ազատագրական պատերազմը, որոնք, Փաշինյանի կարծիքով, ռուսների հրահրած մաքուր արկածախնդրություն էին:

Վերջերս վարչապետն իրեն դրսեւորեց նաեւ որպես խոշոր կրոնագետ, աստվածաբան եւ, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգերի հմուտ մասնագետ: Նա շատ լավ գիտի, թե ում եւ ինչի համար կարելի է կարգալույծ անել, ում պետության ղեկավարը պետք է ճանաչի կարգալույծ եւ ում չճանաչի, կարո՞ղ է արդյոք կարգալույծը պատարագ մատուցել եւ այլ ծեսեր իրականացնել:

Մնում է այդ տեսակետները դարձնել «կրոնական տեղորոշումներ» եւ, այսպես ասած, «ինստիտուցիոնալիզացնել» նոր սահմանադրության մեջ: Կարելի է, օրինակ, գրել, որ կրոնական կազմակերպությունների կանոնակարգերը հաստատվում են վարչապետի կողմից, եւ նա հետեւում է դրանց իրականացմանը:

Ի դեպ, 1936 թվականի ստալինյան սահմանադրության մեջ նման բան գրված չէր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որից հետո ցուցումներ տվեց դերասաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Van says:

    Ստալինի և Փաշինյանի միջև զուգահեռներ տանելը նորմալ չէ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած ղեկավարներից մեկին, ում օրոք երկիրը դարձավ միջուկային գերտերություն, ինչպե՞ս կարելի է համեմատել պատերազմում պարտված, թշնամիների դեմը ծնկած ղեկավարի հետ։

    • Հայ մարդ says:

      Ստալինի և Նիկոլի տարբերությունն այն է, որ առաջինը ոգևորվում էր իր երկրի հաղթանակներով, իսկ երկրորդը ոգևորվում է իր ղեկավարած երկրի պարտություններով և թշնամական երկրներին իր կատարած զիջումներով (սահմանամերձ տարածքների նվիրաբերում, Մասիսի խորհրդանիշից հրաժարում, Արցախի և ցեղասպանության ուրացում, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում, հայ ժողովրդի պատմության դասագրքերի թրքահաճո վերախմբագրում և այլն): Սակայն երկուսի թերուսության դրսևորումներն էլ, այսինքն իրենց “գերազանց իմացության” ինքնագնահատումը և ինքնասիրահարվածությունը շատ նման են։
      Նայեք ձեր շրջապատում – ամենաինքնավստահները և ամենաինքնասիրահարվածները թերուսները չեն?:

      • Van says:

        Ասածս այն է, որ այդ համեմատությունը կոռեկտ չէ, քանի որ այդ անձերը տարբեր մակարդակի և դիրքի վրա են գտնվում։ Սխալ եմ համարում մարդկանց համեմատելը միայն մեկ առանձին հատկանիշի հիման վրա։ Եթե ընդունելի է պարտված ղեկավարին հաղթանակածի հետ համեմատելը, ապա տրամաբանական է, որ վաղը կգտնվի մեկը, ով կհամեմատի, ասենք, Փաշինյանին Տեր-Պետրոսյանի հետ։ Եվ ըստ այդ տրամաբանության, սա նույնպես պետք է համարվի նորմալ ու ընդունելի՝ առանց հետագայում երկակի ստանդարտների շնորհիվ բացառություն դարձնելու:

  2. Anonymous says:

    Van- պլյուս դրան նաև երկիրը էն վիճակի հասցրեց, որ իրենից հետո եկած դավաճանական-նիկոլական ղեկավարների օրոք անգամ ՍՍՀՄ-ը դեռ 50 տարի հզորագույն երկիրն էր աշխարհի վրա;

  3. Anonymous says:

    ՍՍՀՄ ղեկավարներից նիկոլին կարելի է համեմատել ոչ թե մարդկության կտրվածքով մեծագույն ստրատեգ Ստալինի, այլ դավաճաններ Խրուշչովի ու Գորբաչովի հետ;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031