Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ տեսուչների գործով Վճռաբեկ դատարանը արձանագրեց. «նույնասեռ են ենթադրյալ հանցանքները»

Հոկտեմբեր 31,2025 12:30

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել էր, որ Սեյրան Արիստակեսյանը ենթադրյալ կաշառքի գործով որեւէ համատեղ հանդիպումների ներկա չի գտնվել, մասնակից չի դարձել, նաեւ ընդգծել էր, որ կալանքը ծայրահեղ դեպքում է կիրառելի: Այս վարույթով կիրառվել են հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ներքին, արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզելու մեղադրյալի դերը:

Սեյրան Արիստակեսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. օգոստոսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք էր բերել: Դատախազի բողոքն անցած տարվա հոկտեմբերի 21-ից Վճռաբեկ դատարանում էր:

Արիստակեսյանը ձերբակալվել էր 2024 թ. հուլիսի 30-ին: Նույն օրն էլ նրա նկատմամբ հանրային քրեական մեղադրանք էր առաջադրվել: Ապա մեկ օր հետո կալանք խափանման միջոցն էր կիրառվել 2 ամսով, նրան դատարանի որոշմամբ զրկել էին այլ անձանց հետ տեսակցելու, հաղորդակցվելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը տնային կալանք էր ընտրել, մասնակի բեկանել առաջին ատյանի որոշումը, կիրառել միաժամանակ 15 միլիոն դրամի չափով գրավ:

Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, գործ ունենք դատական սխալի հետ:

Քրեական հետապնդման մարմնի տեղեկատվության համաձայն, Արիստակեսյանը օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Կարապետյանին եւ Վ.Անդրիասյանին «խմբի կազմում կաշառք տվողի մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության, ինչպես նաեւ ապօրինի անգործություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն»:

Հ.Կարապետյանը, Վ.Անդրիասյանը ՊԵԿ-ի հարկ վճարողների ընթացիկ հսկողության տեսչության բաժնի տեսուչներ են:

Նրանց ծանոթն էր Արիստակեսյանը: Տեսուչները շինարարական ընկերություններից մեկում նկատված հարկային պարտավորություններից խուսափելու փաստերը չարձանագրելու դիմաց պահանջել  են  յոթ միլիոն դրամի կաշառք: Ըստ մեղադրանքի, նրանք հանդիպել էին Արարատ պանդոկ-ռեստորանում, քննարկել իրենց  կողմից հայտնաբերված խախտումները չարձանագրելու փաստերը: Նշյալ անձինք, շինընկերության հաշվապահին հանձնարարել էին հետին ամսաթվով ձեւակերպել  չգրանցված աշխատակիցներին, հարկային մարմնին ներկայացնել «ձեւական ճշգրտված հաշվարկ»:

Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ Ս.Արիստակեսյանը ենթադրյալ կաշառքի վերաբերյալ որեւէ համատեղ հանդիումների ներկա չի գտնվել, մասնակից չի դարձել, նաեւ ընդգծել էր, որ կալանքը ծայրահեղ դեպքում է կիրառելի:

Օպերատիվ վերահսկման արդյունքում էր պարզվել, որ կապը տեսուչները հաստատել են Արիստակեսյանի միջոցով:

Երեկ Վճռաբեկ դատարանը մերժեց փաստորեն գլխավոր դատախազին, անփոփոխ թողեց Ս.Արստակեսյանի վերաբերյալ վերաքննիչ հակառուպցիոն դատարանի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031