«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ։ Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։
Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել․
- 1 Crosley C62 – Black նվագարկիչ՝ 120.000 դրամ,
- 1 Edifier R1280DB բարձրախոս՝ 60.000 դրամ,
- 1 «Crosley Miles Davis – The Picasso of Jazz» սկավառակ՝ 19.000 դրամ։
Ընդամենը՝ 199.000 դրամ պետական բյուջեից։
Հարց. պետական ո՞ր գործառույթն է կատարվել այս գնումով, ինչո՞ւ է Ազգային ժողովին անհրաժեշտ նվագարկիչ, անհասկանալի է։
Կարդացեք նաև
«Մշակութային շնչառությունից» զատ, հետաքրքիր է դառնում շարունակությունը։
ԱԺ-ի հաշիվ ապրանքագրերի ուսումնասիրության համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն գնել է երկու Crosley նվագարկիչ՝ յուրաքանչյուրը 160.000 դրամ։
Այսինքն՝ 320.000 դրամ, կրկին՝ պետական գանձարանից։
Բայց ոչ մի տեղ նշված չէ՝
- ո՞ր բաժնի կամ աշխատասենյակի համար է գնվել,
- ո՞վ է պահանջել նվագարկիչ ունենալ,
- եւ ամենակարևորը՝ ինչպե՞ս է այդ գնումը նպաստել օրենսդիր մարմնի արդյունավետության վրա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































 
                         
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   