Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցով Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար, ի՞նչ արդյունքներ կան: Հարցրել էինք նաեւ, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողվում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների:
ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տվել են ընդհանրական, ոչինչ չասող պատասխան:
Այսինքն, որեւէ արդյունք, շոշափելի հանգուցալուծում չկա խնդրի կապակցությամբ. «գործադրվում են ջանքեր»: Իսկ այդ ճանապարհին 2025 թվականն անցնում է, եւ Հայաստանը փաստացի զրկվում է 100 մլն եվրո աջակցությունից։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































