Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հետ հանդիպմանը Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին

Հոկտեմբեր 31,2025 13:34

Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Փարիզում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք ընդդիմադիր գործչի կայքից:

Սվետլանա Տիխանովսկայան ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում Եվրանեսթին մասնակցելու հրավերի համար. չկարողանալով այս անգամ ներկա լինել, ցանկություն է հայտնել ապագայում այցելել Հայաստան:

Քաղաքական գործիչն աջակցություն է հայտնել Եվրամիությանը մերձենալու՝ Հայաստանի ջանքերին: Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին։

Սվետլանա Տիխանովսկայան բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ է, որը 2020 թ․ նախագահական ընտրություններից հետո, ինչպես բելառուսական ԶԼՄ-ներն են նշում՝ «դարձավ ընդդիմության խորհրդանիշ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պայքարում»։ Ներկայում նա ապրում է արտերկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031