Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:
«ՈւԱԶ»-ը վարել էր Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, որը տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևորը, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է:
Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով բախվել էին ծառին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին. խնամքին ունեին 4 անչափահաս երեխա:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































 
                         
          
          
                                    
 
                                    
                                    
                                   