«Դիմում մուտքագրեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։
Նա մանրամասնեց․ «Մեր նախորդ դիմումը մերժվել էր։ Հիմա նորից ներկայացրինք գրեթե մեկ տարվա հաշվարկի թիվը՝ հիմք ընդունելով, որ վեց միլիարդից ավելի գումար էր կազմում։ Կրկին դիմում ներկայացրինք և խնդրեցինք վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը և իջեցնել այն։ Կարևոր հանգամանք է, որ երեք դիմում ենք ներկայացրել։ Դիմում ենք ներկայացրել և′ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի անունից, և′ «Տաշիր կապիտալի», և′ ընկերության տնօրենների խորհրդի անունից, որ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք»։
Նա հայտնեց, որ օրենքով սահմանված ժամկետում պետք է արձագանք տան, սպասում են՝ հանձնաժողովը որոշում կայացնի սակագնի փոփոխության վերաբերյալ․ «Սակագինը հուսով եմ կիջեցնեն, և բնակչության բեռը կթեթևանա։ Հուսով եմ՝ հանձնաժողովը կքննի և կբավարարի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցնեն»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   