Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե եկեղեցու դեմ բռնաճնշումներին չարձագանքի իրավապահ համակարգը, դա կհանգեցնի քաղաքացիական բախումների». «Հայաքվեն» դիմում է դատախազությանը

Հոկտեմբեր 31,2025 15:48

«Այս հաղորդումը Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասին է, որովհետև Հովհաննավանքում եղել են բազմաթիվ փոխկապակցված անձինք, նաև Ստեփան Ասատրյանը, և միասին իրականացրել են վանական համալիրի բռնազավթումը և պղծումը»,-ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«ՀայաՔվե» միավորումը գլխավոր դատախազությանը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Հովհաննավանքում ապօրինի ծես կազմակերպելու և դրանում Նիկոլ Փաշինյանի մասնակցության ենթադրյալ հանցադրվագների մասին:

Ավետիք Չալաբյանը վստահեցրեց՝ հետամուտ են լինելու, որ այս ամենը հիմք դառնա քրեական գործ հարուցելու․ «Մեր երկրում դատախազությունը բնավ չի պաշտպանում քաղաքացիների շահերը, այլ ծառայում է իշխանությունը զավթած վարչախմբի շահերին։ Բայց սա անվերջ չի շարունակվի։ Կգա այն ժամանակը, երբ երկրում իշխանությունը կփոխվի և այդ ամենին պատասխան կտա։ Կարևոր է, որ այս փաստերը հանգամանալից շարադրված մտնեն իրավապահ համակարգ։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, մենք կդիմենք դատարան, կհասնենք մինչև ՍԴ։ Ի վերջո, կհասնենք նրան, որ այս հանցագործությունները իրավական գնահատական ստանան և մեղավորները պատժվեն»։

Ավետիք Չալաբյանն ասաց՝ սա իրենց երրորդ կամ չորրորդ հաղորդումն է հանցագործության մասին․ մյուսները չեն բավարարվել ու հավելեց․ «Ակնհայտ տուժող կողմ կա։ Այս կամ այն կերպ այն մանդատը, որը այս վարչախումբը ստացել է, մոտենում է ավարտին և ի վերջո նրա վերարտադրվելու լեգիտիմ հնարավորությունները սպառվում են։ Դա զգոնության հավելյալ ազդակներ է տալիս իրավապահ համակարգին, և հույս ունենք, որ այս անգամ դատախազությունն ավելի խելամիտ կլինի և իր օրինական պարտականությունները կկատարի»։

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ եկեղեցու դեմ կատարվողը խախտում է Սահմանադրությունը․ «Սահմանադրության 18-րդ հոդվածը երաշխավորում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը և որը նաև երաշխավորում է պետության պաշտպանությունը։ Բայց այսօր տեղի է ունենում հակառակը»։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը ահազանգեց՝ եթե եկեղեցու դեմ բռնաճնշումներին իրավական գնահատական չտրվի, հնարավոր է սա վերաճի քաղաքացիական բախումների․ «Եկեղեցու դեմ բռնաճնշումները համակարգային ձևով են տեղի ունենում և դրանց՝ արձագանք չտալը հանգեցնում է քաղաքացիական բախումների։ Տարածվում է ատելության խոսք, որի դեմը չի առնվում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում։ Եթե չի կանխվում, ատելության խոսքը տարածվում է, և դա անպայմանորեն ի վերջո բերելու և հանգեցնելու է քաղաքացիական բախումների և խաթարելու սահմանադրական ու իրավական կարգը ՀՀ-ում»։ Դրա համար հորդորում եմ մեր գործընկերներին գտնել այդ հարցի լուծումը և կարողանալ ներքևից գեներացնել այդ պահանջը, որ դատախազական, քննչական մարմինները համարժեք ձևով այս իրավիճակներին արձագանքեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031