Լրահոս
Օրվա լրահոսը

Թակարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

Հոկտեմբեր 31,2025 19:35

2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։

Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։

Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031