Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պահանջել է սահմանափակել Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող փոխքաղաքապետի պարտականությունները

Հոկտեմբեր 31,2025 18:08

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, հայտնում ենք, որ Գյումրիի քաղաքապետարանում ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 01-2025-Ա/Ս եզրակացությունը՝ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող՝ Ավետիս Առաքելյանի կողմից այլ սահմանափակումների առկայության վերաբերյալ։

Նշված եզրակացության ուսումնասիրության արդյունքում պարզաբանում ենք, որ Ավետիս Առաքելյանը 2025 թվականի մայիսի 2-ին ընտրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ հանրությունից առաջնային մանդատ ստացած Գյումրիի ավագանու կողմից՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման արդյունքում՝ պահպանելով գյումրեցիների քվեն ստացած ընտրացուցակի հաջորդականությունը՝ հաստատված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ավետիս Առաքելյանը քաղաքական-ներկայացուցչական պաշտոն է զբաղեցնում՝ շարունակելով հաշվետու լինել Գյումրիի ավագանուն։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031