Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը Բահրեյնում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հոկտեմբեր 31,2025 21:33

Բահրեյնում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել:

Նա հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ: Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային զարգացումները:

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ:

 

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031