Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործերով դատական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հաջորդ նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին, կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները. նախ մեղադրողը կներկայացնի մեղադրական ճառը՝ նշելով առաջարկվող պատժի չափը, և այնուհետև ելույթ կունենան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Հիշեցնենք, որ նիստերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ:


















































