Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 01,2025 12:35

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը վերջին օրերին` տարբեր իշխանականների շուրթերով, հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա:
Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի:

Ճիշտ է` այս սկզբունքն ավելի վաղ դրսևորվել է Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլ քաղաքներում, սակայն իշխանությունն անոնսում է, որ գործածվող մեթոդներն առավել կտրուկ դրսևորումներ են ստանալու:

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա և իրեն օրենքից դուրս հայտարարելով շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930