Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարան սարքելու, աշխատեցնելու ու այնտեղ ապրանք արտադրելու համար պետք է դպրոց ու համալսարան, գործարանի արտադրանքը արտահանելու համար էլ՝ ճանապարհ․ Գևորգ Պապոյան

Նոյեմբեր 01,2025 12:55

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

«Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» ծիծաղելի ու «փառահեղ» արտահայտությանը անդրադարձել եմ նախորդ երկու գրառումներում։

Շարունակեմ թեման՝ արդյո՞ք ՀՀ Կառավարությունը նպաստում է գործարաններ կառուցելուն, թե՝ ոչ դիտանկյունից։
Նախորդիվ բերել էի քաղաքականության օրինակ, որը հանգեցրել էր Հայաստանում «զրոյից» գործարաններ սարքերու և արտադրանք թողարկելու գործընթացի, իսկ այժմ թվերով ու փաստերիվ ցույց տամ, թե ինչպես են գործող Կառավարության աջակցությամբ հազարավոր, այո, այո, չզարմանաք հազարավոր փոքր, միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ զարգացրել իրենց արտադրական կարողությունները՝ 60-70-80-90- ականների իրենց բարոյապես ու ֆիզիկապես մաշված հաստոցները, մեքենա-սարքավորումները և այլ տեխնոլոգիաները փոխարինելով նոր ու ամենաժամանակակից գերմանական, ճապոնական, ամերիկյան և այլ երկրների սարքավորումներով։

Ի դեպ, Կառավարության այս և մյուս ծրագրերից ամենաշատն օգտվող կազմակերպությունների առաջամարտիկներն են «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» մտքի հեղինակի ընտանիքին պատկանողները։ Վերջիններս հատկապես պարտաճանաչ են սուբսիդավորման գումարները ստանալու օրերին։ Բայց դրան առանձին գրառմամբ կանդրադառնամ։

Այսպես, Կառավարությունը ունի երեք ծրագրեր, որոնք միտված են արտադրական ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը, մասնավորապես բիզնեսը վարկով կամ լիզինգով գնում է սարքավորումներ, իսկ պետությունը ամբողջությամբ կամ մեծ մասով վճարում է այդ վարկի կամ լիզինգի տոկոսները։ Որպեսզի պատկերացնենք, թե դա որքան մեծ աջակցություն է, ապա մի պահ ամեն մեկս կարող ենք հիշել, թե որքա՞ն վարկ ենք վերցրել և, ի վերջո, որքա՞ն ենք մարել բանկին՝ տոկոսներն էլ հետը միասին։

Կառավարության աջակցության այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 6805, որոնք ձեռք են բերել 503,8 մլրդ դրամ արժեքով 21430 սարքավորում, իսկ պետության փոխհատուցած գումարը կազմել է 60,5 մլրդ դրամ։ Այսպիսով, եթե այսօրվա փոխարժեքով նայենք, ապա այս ծրագրի արդյունքում մեր տնտեսության մեջ է ներդրվել 1 մլրդ 316 մլն դոլարի նոր սարքավորումներ։

Իսկ ինչո՞ւ է սա կարևոր։ Սա կարևոր է, քանի որ առանց ժամանակակից սարքավորման հնարավոր չէ ստանալ բարձր որակի ու ծախսարդյունավետ ու մրցունակ արտադրանք, հետևաբար հնարավոր չէ մրցունակ լինել արտաքին շուկաներում, հետևաբար հնարավոր չէ մեծացնել արտահանումը, իսկ առանց արտահանման էլ հնարավոր չէ ունենալ զարգացած տնտեսություն, աշխատատեղեր, հատկապես բարձր վարձատրվող և, ի վերջո, չի կառուցվի գործարան։

Իմիջիայլոց, ծրագրի արդյունքների մասին, եթե մեր արտադրողականությունը 2017թ-ին կազմում էր ընդամենը 5,2$ դոլար մարդ ժամ, ապա 2024թ-ին այն արդեն գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 10,3 դոլար մարդ ժամի։

Ու մի բան էլ, գործարան սարքելու, աշխատեցնելու ու այնտեղ ապրանք արտադրելու համար պետք է դպրոց ու համալսարան, գործարանի արտադրանքը արտահանելու համար էլ՝ ճանապարհ։

Մաս 3։
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930