Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթի տունը Լոռիում

Նոյեմբեր 01,2025 13:45

Լոռու Կուրթան գյուղում հիմնադրված Չուչու լենդ հյուրատունը զբոսաշրջիկներին «տեղափոխում» է հեքիաթների աշխարհ՝ բնության գրկում։

Հյուրատունը գտնվում է Ձորագետի ու Գարգառի կիրճերի միջակայքում. բացվող տեսարանը բացահայտում է Լոռու անզուգական բնությունը՝ կանաչ անտառներ, քարափներ ու ձորեր։

Չուչու լենդը հիմնադրել է Համլետ Մաթևոսյանը, և այժմ իր ընտանիքի հետ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից՝ նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, խոհանոցն ու բնությունը։

Համլետը երկար տարիներ աշխատել է զբոսաշրջության ոլորտում, և այդ ընթացքում ձևավորվել է նրա երազանքը՝ Հայաստանի գեղեցկությունն ու պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել  հյուրերին:

Չուչու լենդը միայն հյուրատուն չէ․ այն նաև կրթական և համայնքային կենտրոն է։ Գյուղի երեխաներն ու երիտասարդները հավաքվում են այստեղ՝ մասնակցելու հայրենաճանաչման, արվեստի, երգի ու պարի դասընթացների։ Համլետի ընտանիքը ձգտում է, որ յուրաքանչյուր այց հնարավորինս նպաստի գյուղի երիտասարդների կրթությանը և համայնքի զարգացմանը։

Չուչու լենդ հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Մեկ տարի շարունակ տարբեր դասընթացների, հանդիպումների արդյունքում ստացված գիտելիքները Համլետն օգտագործել է իր բիզնեսը զարգացնելու նպատակով։

«Չուչու լենդի հետ կապված ոչ մի բան մենակ չեմ արել ու չէի կարող մենակ անել. հյուրատունն ամբողջությամբ մարդկանց, ընկերների ու լավ հայերի մասին է, ովքեր իսկապես ցանկացել են, որ ինչ-որ բան ավելի լավը դառնա: Ակբա Ֆեդերացիայի հետ ունեցել ենք հրաշալի համագործակցություն, որի գերնպատակը եղել է գիտելիքի ու փորձառության տրամադրումը։ Ակբա Ֆեդերացիայի միջոցով ես մասնակցեցի տարբեր դասընթացների, որտեղ մարքեթինգային և ֆինանսական նոր գիտելիքներ ստացա. դա անչափ կարևոր է նոր բիզնես վարելու ճանապարհին։ Ես սա համարում եմ համագործակցություն, ոչ թե օգնություն, որովհետև գործընկերներն իրար ձեռք ձեռքի բռնած են առաջ գնում, ոչ թե մեկը մյուսին է առաջ տանում»,- նշում է  Չուչու լենդ  հյուրատան հիմնադիր Համլետ Մաթևոսյանը:

default

Չուչու լենդ հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում (հեռ. +374-94-51-50-81)։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930