Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ ենք, որ խաղաղության այս նոր միջավայրը հնարավորություններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային ներգրավվածության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Նոյեմբեր 01,2025 16:49

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ հուշարձաններում՝ Սինգապուրից, Դակկայից և Կալկաթայից մինչև Սպահան, Երուսաղեմ, Վենետիկ, Փարիզ և, իհարկե, Սամարղանդ՝ արտացոլելով Հայաստանի միջմշակութային երկխոսության երկարատև ավանդույթները:
Հայաստանը վերահաստատում է իր աներկբա աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում, մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին» …

…«Այս տարին նշանակալից էր մեր տարածաշրջանի համար: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Այս համաձայնությունները նշանավորեցին մեր երկրների միջև խաղաղության հաստատումը։ Այս երկար սպասված զարգացումը նոր էջ է բացել Հարավային Կովկասի համար՝ ստեղծելով ավելի կայուն և համագործակցային տարածաշրջանային միջավայր։ Վստահ ենք, որ խաղաղության այս նոր միջավայրը հնարավորություններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային ներգրավվածության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում։ Անհրաժեշտ է երաշխավորել, որ մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են իրենց պատմական իսկությամբ և պաշտպանված են աղավաղումից և ոչ նպատակային օգտագործումից»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930