Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ երիտասարդների 69 կգ քաշային կարգում հանդես եկող Մերի Միսակյանը:
Մեր մարզուհին պոկում վարժությունն ավարտեց 4-րդ տեղում՝ ցույց տալով 92 կգ արդյունք: Իսկ ահա հրումում նա գլխավերեւում պահեց 118 կգ ծանրաձողը, ինչը նրան բերեց փոքր արծաթ: Երկամարտում 210 կգ արդյունքով Մերի Միսակյանը նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակրի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































