Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին ժամանակներում մարդիկ կրթվում էին իրենց կատարելագործելու համար, հիմա կրթվում են ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»․ Աննա Հակոբյանի մեջբերումները Կոնֆուցիուսի ուսմունքից

Նոյեմբեր 01,2025 23:11

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Discussion of Peaceful Coexistence from the Perspective of Confucius \Անհատների, խմբերի, պետությունների\ Խաղաղ համակեցության հարցի քննարկումը` Կոնֆուցիուսի փիլիսոփայության տեսանկյունից․

Մագիստրոսական թեզիս թեման է, որի վրա արդեն ուղիղ մեկ ամիս է՝ աշխատում եմ` գտնվելով Հայաստանում (Պեկինից վերադարձել ենք հոկտեմբերի 1-ին)։ Ասել էի, որ կմեկուսանամ և այս գործով կզբաղվեմ, ինչը և անում էի մեկ ամսվա ընթաքում։ Չեմ թաքցնի, որ ինձ մեծ բերկրանք է պարգևում և՛ իմ ընտրած նյութը, և՛ այս նյութի հետազոտությունը։

Միևնույն ժամանակ տանջվում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ ցավալի, անհավասար պայմաններում եմ ինձ դրել՝ գտնվելով մեր իրականության մեջ և միևնույն ժամանակ լինելով դրանից դուրս։

Մեկուսացումը` մեկուսացում, բայց առնվազն պարբերաբար կկիսվեմ այս չքնաղ ճանպարհին իմ առաջ հառնող նոր գիտելիքներով։ Կարծում եմ` այդպես ավելի արդար կլինի, ես էլ ինձ վերջացած եսասեր չեմ զգա։

Ստորև` մի քանի մեջբերում Կոնֆուցիուսի ուսմունքից։ Խնդրում եմ ընթերցելիս հաշվի առնել, որ Վարպետի և նրա սաների, Վարպետի և տարբեր իշխանների ու արքունիքի անդամների միջև զրույցները տեղի են ունեցել, և, հետևաբար, բոլոր այս մտքերը հնչել են մեզանից երկու հազար հինգ հարյուր յոթանասուն տարի առաջ (Կոնֆուցիուսը ծնվել է Մ.Թ.Ա. 551 թվականին, մահացել` Մ.Թ.Ա. 479 թվականին)։

(Մեջբերումներում կհանդիպեն «ամենաբարձր որակի մարդ՝ բարձր արժանիքներով օժտված մարդ» և «գռեհիկ մարդ՝ ցածրորակ մարդ» հասկացությունները։ Նշեմ, որ Կոնֆուցիուսի ուսմունքում առաջինը չի համարվում տեսակ, որ ժառանգվում է գեներով կամ պայմանավորված է սոցիալական կարգավիճակով։ Ցանկացած մարդ կարող է լինել «ամենաբարձր որակի մարդ». դրա համար պետք է ինքն իրեն հղկի և թրծի` որպես այդպիսին։ Մարդն իրեն կարող է հղկել և օժտել բարձր որակներով` միայն կրթվելու ճանապարհով։ Մինչդեռ, եթե մեկը կրթվել է, սակայն մնացել է գռեհիկ և ցածրորակ, նշանակում է` սխալ է կրթվել և զուր է կրթվել)։

Վարպետն ասաց. «Ջենտլմենը (բարձր արժանիքներով օժտված տղամարդը) խուսափում է մրցակցությունից: Իսկ եթե նա, այնուամենայնիվ, պետք է մրցի, ապա թո՛ղ դա լինի նետաձգության մեջ: Այստեղ, երբ նա խոնարհվում կամ քաղաքավարություններ է անում մրցելուց առաջ կամ հաջորդող կերուխումի ժամանակ, մնում է ջենտլմեն: Նա այդպիսին է մնում անգամ մրցելիս»: (The Text of The Analects, Chapter 3, 3.7.)

Վարպետն ասաց. «Պարզի՛ր, թե ինչու է այդ մարդը գործում, հետևի՛ր, թե ինչպես է գործում, ուսումնասիրի՛ր, թե որտեղ է նա իր խաղաղությունը գտնում: Արդյո՞ք նա դեռ կարող է որևէ բան թաքցնել»: (The Text of The Analects, Chapter 2, 2.10.)

Վարպետն ասաց. «Կրթվելն առանց մտածելու անօգուտ է, մտածելն առանց կրթվելու` վտանգավոր»: (The Text of The Analects, Chapter 2, 2.15.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը հաշվի է առնում այն, ինչն արդար է, գռեհիկ մարդը՝ այն, ինչ նպատակահարմար է»: (The Text of The Analects, Chapter 4, 4.16.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը թեթև է և ազատ, ցածրորակ մարդը միշտ լարված է և անհանգիստ»: (The Text of The Analects, Chapter 7, 7.37.)

Վարպետն ասաց. «Մարդը կարող է օժտված լինել հիանալի տաղանդներով, բայց եթե նա ամբարտավան և չար է, նրա բոլոր արժանիքներն անօգուտ են»: (The Text of The Analects, Chapter 8, 8.11.)

«Վարպետը մեծապես խուսափում է 4 երևույթից՝ քմահաճույք, դոգմատիզմ, կամայականություն, ինքնակարևորում»: (The Text of The Analects, Chapter 9, 9.4.)

Վարպետն ասաց. «Հին ժամանակներում մարդիկ կրթվում էին իրենց կատարելագործելու համար, հիմա կրթվում են ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»: (The Text of The Analects, Chapter 14, 14.24.)

Վարպետն ասաց .«Նա ինձ ոչնչով չի օգնում. նա գոհ է իմ ասած ամեն ինչից»: (The Text of The Analects, Chapter 11, 11.4.)

Կոնֆուցիուսն ասաց. «Կա ընկերության երեք տեսակ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար, և երեք տեսակ, որոնք կարող են վնասել ձեզ։ Ուղղամիտների, վստահելիների և կրթվածների հետ ընկերությունից կշահենք, խորամանկների, ստրկամիտների և անտարբերների հետ ընկերությունից կվնասվենք»: (The Text of The Analects, Chapter 16, 16.4.)

Վարպետն ասաց.«Ես չեմ կարող ընկալել այն մարդկանց, ովքեր ընդունակ են մի ամբողջ օր միասին խելոք քննարկումներ անցկացնել և այդ ընթացքում չհնչեցնել գեթ մեկ ճշմարտություն» (The Text of The Analects, Chapter 15, 15.17.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն օգնում է ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ լավը։ Նա չի օգնում ուրիշներին հասկանալ, թե ինչն է իրենց մեջ դատապարտելի։ Գռեհիկ մարդն անում է ուղիղ հակառակը»: (The Text of The Analects, Chapter 12, 12.16.)

Դուքսը Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես է պետք կառավարել: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Կառավարել նշանակում է ուղղել։ Երբ դու օրինակ ես ծառայում՝ ուղղելով քո սխալները, ո՞վ կհամարձակվի չուղղել իր սխալները»: (The Text of The Analects, Chapter 12, 12.17.)

Դուքսը հարցրեց. «Ես ի՞նչ պետք է անեմ մարդկանց սրտերը գրավելու համար»: Կոնֆուցիուսը պատասխանեց. «Գնահատի՛ր ուղղամիտներին և նրանց ավելի մեծ տեղ տու՛ր, քան ոչ ուղղամիտներին: Եթե հակառակն անես, կզրկվես մարդկանց աջակցությունից»: (The Text of The Analects, Chapter 2, 2.19.)

Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը կամաչեր, եթե իր խոսքերը չհամընկնեին իր արարքների հետ»: (The Text of The Analects, Chapter 14, 14.27.)

Կոնֆուցիուսին հարցրեց, թե ինչպես պետք է ծառայություն մատուցել արքայազնին: Վարպետը պատասխանեց. «Ասա՛ նրան ճշմարտությունը, եթե նույնիսկ դա կվիրավորի նրան»: (The Text of The Analects, Chapter 14, 14.22.)

Այսքանը: Եթե ցանկանում եք ևս մեկ անգամ վերընթերցել իմ առանձնացրած կտորները, խնդրեմ՝ համեցեք: Բայց այդ ընթացքում անպայման մտապահեք, որ այս մտքերն արտահայտվել են մեզանից 2570 տարի առաջ:

Դա ստիպում է գիտակցել, թե որքա՜ն անցողիկ և աննշան է մեր գոյությունը, և որքա՜ն հին և մնայուն է այն արատը, որի օրենքներով ապրելով վատնում ենք մեր այս կարճ կյանքը։

Ինչո՞ւ. որովհետև չգիտենք` այլապես` ինչպե՞ս։
Կոնֆուցիուսից 2570 տարի անց՝
Կրթվե՛նք և մեզ հղկե՛նք։
Կրթվե՛նք և բարձր արժանիքներով օժտվե՛նք։
Կրթվե՛նք և որակ ստանա՛նք։
Կրթվելը նորաձեւ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Վերջին մեջբերումը՝ The Text of The Analects, Chapter 14, 14.22, ցույց տուր գլավլիտի ծնունդ ամուսնուդ։
    Ի՞նչ կապ կա այստեղ թխածդ իմաստուն մտքերի ու ինքնագոհ դեմքիդ միջև։ Դրանք իրար տակ դնելն այլ կերպ, քան մարտնչող բթություն, չես անվանի։

  2. Mika says:

    Վարպետն ասաց. «Կրթվելն առանց մտածելու անօգուտ է, մտածելն առանց կրթվելու` վտանգավոր»: (The Text of The Analects, Chapter 2, 2.15.)

    Իսկը ձեր մասին է, ուղարկեք սա ձեր զուգընկերոջը

  3. Նանա says:

    Առանց կապուչինո ոչ մի կերպ Կոնֆուցոս չի ընկալվում։ Մտածում եմ ձեր համալասարան հարցում ուղարկել ձեր առաջադիմության վերաբերյալ….. ճշտենք լավ եք սովորում թե ոնց

  4. Hasmik Harutyunyan says:

    այս ամնեը ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում էլ կարելի էր շատ լավ սովորել․․․․ անհարմար է 45-ից հետո նոր իմացած հանրայնորեն հասանելի գիտելիքով պարծենալ․․․ էն սերայից է, երբ դուք նոր եմ իմանում այն ինչ բոլորը վաղուց գիտեյին։
    Համեստորեն սովորեք եթե սովորում եք ոչ թե ցուցամոլության այլ հենց սովորելու համար։
    Կոնֆուցիոսը դրա մասին էլ է ասել․ “դու գրում ես որովհետև ուզում ես որ ցույց տաս որ գրող ես, թե ասելիք ունես դրա համար ես գրում”

  5. Ստյոպա Սաֆարյան says:

    Հիանում եմ ձեր տեսակով հարգելի Աննա, սովորելը թեև ուշ բայց անտեղի չի լինում

Պատասխանել Նանա

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930