Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված Արմեն Առաքելյանը` սկանդալային պատմության մեջ․ վանական համալիրի բարեկարգման համար նրան տրված 29000 դոլարը չի ծառայել իր նպատակին

Նոյեմբեր 02,2025 10:23

Կառավարման մասնագետ Սարգիս Պարսամյանը գրում է.

«Ընդամենը 7,5 տարի պահանջվեց, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված Արմեն Առաքելյանը (նախկինում` Հայր Կորյուն) հայտնվի սկանդալային պատմության մեջ։

Ըստ Շամշյանի կայքի՝ քաղաքացին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, որ իր նվիրաբերած 29000 դոլարի գումարը և 2 կգ արծաթը, որ տրամադրել է Արմեն Առաքելյանին, չեն ծառայել նպատակին, ինչի համար, որ տրամադրվել է։

Անմեղության կանխավարկածը հարգելով, հուսանք, քննությունը և դատարանը կպարզի հանգամանքները և լույս կսփռի այս պատմության վրա»:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ 2016թ․-ից մինչև 2024թ․-ն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Գնդեվանք վանական համալիրում՝ տարբեր օրերի, տարբեր չափերով առձեռն, ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս կարգալույծ եղած Հայր Կորյունին՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ին՝ նշված վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Մ․-ն հայտնել է, որ բացի վերոնշյալ գումարից 1 մլն դրամ արժողության 2 կգ արծաթ է նվիրաբերել Արմեն Ա․-ին՝ «Գնդեվանք» վանական համալիրի հոգևոր սպասավորների համար արծաթյա գոտիներ և եկեղեցու համար սպասքներ պատրաստելու նպատակով, սակայն իր ամբողջ նվիրաբերած դրամը և արծաթը չի ծառայել իր նպատակին, այլ դրանք յուրացվել են նրա կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Կաչաղակ ճարպիկ, գող, արծաթասեր,
    Շահի զրույցով տղից քունը բեր»։
    ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930