Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու Արմեն Առաքելյան Քաջարանի նորընտիր ավագանու անդամների կազմում՝ տարբեր խմբակցություններից

Հոկտեմբեր 06,2022 15:21

Սյունիքի թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստում գրանցել է Քաջարան համայնքի  ավագանու ընտրված անդամներին։ 15 մանդատից 1-ը «Հանրապետություն» կուսակցությանն է․ ավագանու անդամ գրանցվեց ցուցակը գլխավորող, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։

4 մանդատ բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին»․ ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Անի Խաչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ավագանու ընտրված անդամներ են համարվում ցուցակը գլխավորող, գործարար Արմեն Առաքելյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավտոգրեյդավար Համլետ Ալավերդյանը, 6-րդ հորիզոնականում գտնվող Քաջարանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Գոհար Վարդանյանն ու ԶՊՄԿ–ի թիվ 1 մանկապարտեզի վարիչի տեղակալ, ընտրացուցակի 9-րդ համար Համեստ Ծատրյանը։

«Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակի 1-ից մինչեւ 10 համարի թեկնածուները ստացել են ավագանու անդամի մանդատ։ Ցուցակը գլխավորում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Մանդատներ են ստացել նաեւ ԶՊՄԿ–ի աշխատակիցներ Կարեն Համբարձումյանը, Արեւիկ Հայրապետյանը, Հովիկ Մարգարյանը, Կարեն Աթայանը, Արմեն Առաքելյանը, Կարինե Մակիյանը, Դավիթ Գեւորգյանը, Քաջարանի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Աննա Դանիելյանը, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը։

Նկատենք, որ անդամներից երկուսը նույն անուն ազգանունն ունեն՝ Արմեն Առաքելյան․ մեկը՝ կառավարող ուժից է, մյուսը՝ «Դեպի միասնություն» դաշինքից։

Իրավունքի ուժով համայնքի ղեկավար է ընտրվելու Մանվել Փարամազյանը, քանի որ վերջինս գլխավորած դաշինքը ստացել է ընտրողների 67 տոկոս քվեն։

Նշենք, որ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող ու ավագանու անդամ դարձած Վարդան Գեւորգյանն ու Արմեն Առաքելյանը շնորհավորել են Մանվել Փարամազյանին, պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքի զարգացման ծրագրերին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31