Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը լրագրողներին սադրիչներ անվանեց

Նոյեմբեր 02,2025 13:06

Այսօր Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ պատարագին, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ներկա էր նաեւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա լրագրողներին մեղադրեց սադրանքներ իրականացնելու եւ լրագրողական էթիկայի խախտումների մեջ, երբ իրենից հետաքրքրվեցին՝ սադրիչ քաղաքացիների օգնությա՞մբ են պատրաստվում շարունակել պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հովհաննավանքում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ ՔՊ-ական նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա եկեղեցու բակում մնաց, եկեղեցի չմտավ։ Հարցին՝ այս իրավիճակը ձեզ համար ընդունելի՞ է՝ պատասխանեց․ «Որ ստեղ եմ՝ այո»։ Հավելեց՝ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ՀԱԵ դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Մեզ համար առաջին տեղում պետք է լինի պետությունը, պետականությունը, երկրորդ տեղում՝ եկեղեցին»․ կեղծ պատարագի ժամանակ հայտարարեց կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը՝ հավելելով․ «Եթե մենք չունենք պետություն ու պետականություն, չենք էլ կարող ունենալ եկեղեցի։ Պետք է ասեմ, տեսեք, Արցախը չուներ պետականություն, բայց ուներ եկեղեցիներ։ Պետականություն չունենալու հետևանքով մենք կորցրեցինք մեր եկեղեցիները և նաև այն իրավունքը, որ այնտեղ մենք Աստծուն պաշտել ենք»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

 

Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930