Երեկ Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձեւաչափով, ութ մրցափուլով: Յուրաքանչյուրում զույգերը խաղում են երկու դասական պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքով:
Առաջին տուրում մեր տղաներից հաղթանակ տարել է միայն Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի են արել: Այսօր մրցակիցները կհանդիպեն երկրորդ անգամ:
Շանթ Սարգսյանը, ինչպես նաեւ մեկնարկային ցուցակի 50 առաջին տեղերն զբաղեցնողները պայքարի մեջ մտնում են երկրորդ մրցափուլից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































