«Դուք տեսնում եք՝ որտեղ եմ ես»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Անուշավան սարկավագը։ Նա հարազատ եղբայրն է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի, որը միացել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարին եւ արդեն երկրորդ կիրակին է` Հովհաննավանքում կեղծ «պատարագներ» է մատուցում։
«Հարցազրույց չեմ տալիս»,- սա էլ նրա պատասխանն էր հարցերին՝ ինչո՞ւ չստացվեց մեկ ընտանիքի ներսում ընդհանուր լեզու գտնել, ի՞նչ եք ասել ձեր եղբորը։
«Ամաչո՞ւմ եք իր վարքագծի համար»,- հարցն էլ անպատասխան մնաց։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հովհաննավանքի կեղծ պատարագի ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Զուգահեռաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































