ԱԺ ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ծնողներս թույլ չեն չտվել, որ Երուսաղեմի ճեմարանում սովորեմ՝ լսելով uեռական ոտնձգությունների մասին»:
«ՉԻ». Ընդհանրապես, ճիշտը չսովորելն է: Այ, Նիկոլ Փաշինյանը նույնպես կիսատ է թողել ուսումը, որովհետև բուհում ոտնձգություններ էին կատարվում: Չգիտենք՝ սեռական, հայցական, թե տրական ոտնձգություններ էին, բայց դրա հետևանքները մինչև հիմա մեր մաշկի վրա զգում ենք:
Դպրոցում էլ պետք չի սովորել. խուլիգանության միլիոն դեպք է լինում, իրար ծեծում են, դասատուները քանոնով խփում են աշակերտների ձեռքերին, անկյուն են կանգնեցնում: Բան ենք ասում, մեր ծնողներից ենք լսել:
Մեր իշխանավորներից շատերը գնացել, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում են սովորել: Դրանց սովորածն ի՞նչ պետք է լիներ: Ամերիկայի դպրոցներում ու բուհերում թմրանյութ են վաճառում, էն ԼԳԲՏ է, ինչ է, դա են տարածում, մեկումեջ մտնում, կրակում են, նույնը Մեծ Բրիտանիայում: Սա էլ ամեն օր հեռուստատեսությամբ ենք լսում: Հիմա հասկանո՞ւմ եք, թե սրանք ինչի են այսպես, մի տեսակ, ոնց որ դոզայի տակ լինեն: Որովհետև ծնողները չեն պատմել, թե ինչ սարսափելի բաներ են կատարվում արևմտյան դպրոցներում:
Կարդացեք նաև
Այնպես որ, Հրաչյա Հակոբյանի բախտը բերել է:
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































