«Ազատություն». 2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինության պայմանագրեր։ Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացրած զեկույցից։
Ֆրանսիայի ՊՆ-ն այդ փաստաթղթում նշում է՝ պաշտպանության ոլորտում համագործակցության բազմազանեցման շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիայի աջակցությանը՝ կարողությունների մեծացման ու ժողովրդի անվտանգության ապահովման նպատակով։
Ըստ դրա՝ մինչ 2022 թվականը Ֆրանսիան գործնականում սպառազինություն չի մատակարարել Հայաստանին, սակայն 2023-2024 թվականներին ցամաքային զորքերի սպառազինության բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, քննարկման փուլում են նաև Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տարբեր նախագծեր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































