«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանում չկա ոչ մի պատգամավոր, ոչ մի ՀԿ-սեկտորի ներկայացուցիչ կամ ընդդիմադիր գործիչ, որը կասեր, թե իրենք վերահսկում են Հայաստանին պատկանող որևէ տարածք։ Նման մարդ պարզապես գոյություն չունի։
Իսկ ՀՀ իշխանությունները ամեն օր պնդում են, որ մենք դեռ պետք է միակողմանիորեն հողեր, ճանապարհներ և էլի շատ բաներ հանձնենք Ադրբեջանին։
«Ինչ ունենք՝ մեզ չի պատկանում, պարտավոր ենք տալ Ադրբեջանին»՝ ահա սա է գործող իշխանության գաղափարախոսությունը։


















































                        
         