Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ազատությունից զրկելը որևէ ձևով չի կարող դիտվել որպես իրավական գործընթաց:
Սա պարզապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ գործադիր իշխանության ղեկավարի իրականացրած խայտառակ արշավի ՀԵՐԹԱԿԱՆ դրսևորումն է:
Չունենալով որևէ հանրային աջակցություն՝ քաղաքական իշխանությունները օգտագործում են իրենց միակ ռեսուրսը՝ իրավապահ համակարգն ու ապօրինի ազատազրկումը:
Տեսանյութի առօրեական խոսակցությունը՝
🛑որպես քարոզչությանը խոչընդոտել կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրել որակելը
🛑ու դրա հիման վրա մարդկանց ազատազրկելն ու կալանքի տանելը,
🛑բացի իրավական մառազմ լինելուց, պարարտ հող է նույն «խստությամբ» գնահատելու իշխանության քարոզչական գործընթացը:
(Պատռված պաստառները՝ վկա)
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ ինչպես նախկին քաղաքական բանտարկյալների դեպքում, այնպես էլ՝ հիմա, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ազատությունից զրկելու հարցում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Հովվապետը կարձագանքեն նույն վճռական և արժանապատիվ ոճով:
Հոգու տոկունություն և շուտափույթ ազատություն բոլոր քաղաքական դատապարտյալներին:
(Տեսանյութը՝ Արա Զոհրաբյանի էջից)


















































