Լրահոս
Օրվա լրահոսը

Դառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

Մարտ 03,2026 23:03 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է.

Սամվել Կարապետյանը կարողացել է ստեղծել կայուն աճ գրանցող ընկերությունների այնպիսի խումբ, որը շարունակում է զարգացում արձանագրել նույնիսկ այն ընթացքում և պայմաններում, երբ Սամվել Կարապետյանը շուրջ 9 ամիս գտնվում է ապօրինի անազատության մեջ

2015 թվականին «ՀԷՑ»-ը սնանկության եզրին գտնվող ընկերություն էր, սակայն Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ արդեն 2020 թվականին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից «ՀԷՑ»-ը արժանացավ «Ba2» վարկանիշին:

Արդյունավետ կառավարման արդյունքով հոսանքի կորուստները նվազեցվել էին՝ մինչև 6%-ի։

Համեմատության համար նշենք, որ ջրի ոլորտում Հայաստանում կորուստները գնահատվում են մոտ 60%։

Հետևաբար, չկա որևէ կասկած, որ դառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան։

Գործի դնելով իր միջազգային դերակատարումը ու կապերը՝ կդարձնի մեր երկիրը ներդրումների գրավչական, ինչի արդյունքում կբարեփոխվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031