Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա և անմիջական ուշադրության կենտրոնում

Նոյեմբեր 03,2025 12:52

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա դասընթաց-քննարկում։

Դասընթացի նպատակն էր ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողություններն ու գործնական հմտությունները՝ կապված Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշների կիրառման, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների սոցիալական իրավունքների խախտումների և պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշակման գործընթացների հետ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների վարչության «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Տանյա Մոնտանարին։ Դասընթացը վարել են Սերբիայում մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Դանիլո Չուրչիչը, Սլովակիայի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լենկա Վեստենիչկան և Մոլդովայի Հանրապետության օմբուդսմանական հաստատության ավագ խորհրդատու Իոն Միրոնը:

Վլադիմիր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա և անմիջական ուշադրության կենտրոնում։

Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930