Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, զբաղվածության խթանման, սոցիալական ներառման և գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ հարցեր։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության 2025-2031թթ․ ռազմավարական ծրագրից բխող «Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի» մասին և շեշտել վերջինիս դերը երիտասարդների, կանանց, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող գործունակ անձանց, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման գործում։
Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը համատեղ սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ


















































