Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց

Նոյեմբեր 03,2025 16:14

«Ազատություն». Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել: Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը:

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», – իր մեղադրական ճառում ասել է Ալիևը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:

Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցել են «այն հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930