Լրահոս
Օրվա լրահոսը

OC Media․ «Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից

Նոյեմբեր 03,2025 22:40

Փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել է միջազգային արշավ՝ ներկայացնելով այն որպես հումանիտար նախաձեռնություն։

Իրականում նախագիծը պարունակում է տարածքային նկրտումներ և ուղղված է հնարավոր պահանջների ներկայացմանը Հայաստանի նկատմամբ։

«Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի տարածքին։

Արշավը ներկայացվում է որպես հումանիտար նախաձեռնություն՝ «անվտանգ և արժանապատիվ վերադարձ» ապահովելու համար այն ադրբեջանցիների, որոնք վերաբնակեցվել են Հայաստանից 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին։

2023 թ․ դեկտեմբերի 5–6-ին Բաքվում կայացած համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովում․ գլոբալ համատեքստ և արդար լուծում» համաժողովի վրա ծախսվել է ավելի քան 109 000 մանաթ (~65 000 $)՝ մասնակիցների բնակության, աուդիովիզուալ ձևավորման և թվային հարթակի համար։

 

Շվեդ լրագրող

Ռասմուս Կանբեկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930