Մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդները եւ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվարկին հինգերորդ ոսկե մեդալը բերեց երկամարտում՝ չհաշված առանձին վարժությունները:
Պոկում վարժությունում 102 կգ, հրումում՝ 130 կգ արդյունքով Լիանան չունեցավ իր հավասարը, իսկ երկամարտի 232 կիլոգրամի համար նրա կուրծքը զարդարեց նաեւ Եվրոպայի չեմպիոնական մեծ ոսկե մեդալը:
Այսօր բացի չեմպիոն դարձած Էմմա Պողոսյանից ու Լիանա Գյուրջյանից հանդես են եկել նաեւ Մ 23 առաջնության մասնակից, + 86 կգ քաշային Ալինա Սուքիասյանը, որը երկամարտի 217=99+118 կգ-ով ճանաչվել է 5-րդը եւ երիտասարդների պայքարի մասնակից Միշա Մելքոնյանը: Նա 110 կգ քաշայինների պայքարում 161+190=351 կգ ցուցանիշով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Իսկ մրցումային օրը քիչ ավելի ուշ եզրափակելու է երիտասարդական հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         
         
                                