Լրահոս
Օրվա լրահոսը

Ումով եւ ինչպես են «մաքրում եկեղեցին»

Նոյեմբեր 04,2025 10:00

Մի տեղ կարդացի, որ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որը շարունակում է իրեն «տեր Արամ» անվանել, իր նախկին գործընկերոջ, կարելի է ասել՝ նախկին հավատակից եղբոր՝ տեր Սարգսի մասին ասել է՝ նա Ապարանում «խադավիկ» է աշխատել (իբր ընթացագործ լինելը վարկաբեկիչ է) եւ կաթողիկոսի բարեկամն է: Իսկ դրանից առաջ հույս է հայտնել, որ հանրությունը կիմանա, թե հոգեւորականներից որ մեկը որտեղ է մազերը կտրում (հավանաբար, ԱԱԾ-ն վարսավիրանոցներում նույնպես «ժուչոկներ» է դնում): Ինչ խոսք, շատ կարեւոր տեղեկություններ են:

Այդ ամենն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ Ստեփանը նիկոլական է ոչ միայն «ի պաշտոնե», այսինքն՝ նվիրվելով իր «շեֆի» քաղաքական ծրագրերի իրականացմանը, այլեւ՝ ուղնուծուծով. բամբասկոտ, ճղճիմ «կոմպրոմատներով» ուղեկցվող մանր գզվռտոցը նրան հոգեհարազատ է:

Պարզապես այդ երիտասարդը կյանքի սխալ ճանապարհ է ընտրել՝ չպիտի հոգեւորական դառնար: Ավելի շուտ՝ դեղին մամուլի լրագրող, բլոգեր կամ, եթե բանսարկություններում հասնի որոշ վարպետության, ՔՊ պատգամավոր: Հոգեւոր ծառայությունը ես, ճիշտն ասած, այլ կերպ եմ պատկերացնում:

…Մաքրել եկեղեցի՞ն: Այո, համաձայն եմ: Բայց այսպիսի՞ գործելակերպով: Ձերբակալելո՞վ, կալանավորելո՞վ, գործեր կարելո՞վ, ձեռնասուն դատարաններո՞վ, լողասենյակներում «ժուչոկներ» տեղադրելո՞վ: Վարչապետը, քաղաքական մեծամասնությունը, պետական ուժային լծակներ ունեցողներն ի բնե, իրենց բնույթից ելնելով, չեն կարող «մաքրել» կրոնական կազմակերպությունը, որը ե՛ւ Սահմանադրությամբ, օրենքներով, եւ ի՛ր բովանդակությամբ պետք է ինքնավար լինի:

…Ի՞նչ կլինի, եթե հաջորդ վարչապետին կամ նախագահին դարձյալ դուր չգա այս կամ հաջորդ կաթողիկոսը: Դարձյա՞լ պետք է մխրճվենք պղծության ճահճի մեջ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Van says:

    Լավ, բա ինչպե՞ս այդ դեպքում «մաքրել» եկեղեցին։ Մի պահ մոռանանք ներկայիս իշխանությունների մասի, պարզ է, թե ինչու են նրանք նման կերպ վարվում։ Բայց այդ կառույցը փաստորեն իրոք խնդիրներ ունի։ Եթե դրանք չլուծվեն, մարդիկ էլ չեն հավատա հոգևորականներին և կհեռանան եկեղեցուց։

  2. Հայ says:

    Նիկոլի և Կաթողիկոսի միջև առկա լարվածությունը հիմնված է անձնական տրամաբանության վրա. Կաթողիկոսի կողմից հրաժարականի պահանջը հանդիպում է նույն պահանջով պատասխանի։
    ​Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ հարձակմանը պետք է պատասխանել համարժեք հարձակումով։ Ըստ այս տրամաբանության՝ Կաթողիկոսի պարտությունը կարող է հանգեցնել ոչ թե չհաջողելուն, այլ սեփական գահից զրկվելուն։ Այս «պատերազմը» համարում եմ խիստ անձնական, զուրկ գաղափարական հենքից և չունի ժողովրդի լայն աջակցությունը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930