Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում:
Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»:
Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։
Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































