«Խնդրում եմ ապատեղեկատվությունը դադարեցնել․ հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է։ Մինչեւ ապրիլ՝ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման շուրջ ծավալվող աղմուկի մասին հարցին։
«Շատ են մանիպուլյացիաները։ 2015-ին նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Այս բոլոր լուծումները գիտամշակութային խորհրդում քննարկվել են։ Լուծումներ առաջարկել է նաեւ հուշահամալիրի հեղինակը, բազմաթիվ մասնագետներ, դրանք երկար քննարկվել են»,- ասաց նա՝ հավելելով․ «Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, ամբողջ ընթացքը վերահսկվում է»։
«Ծիծեռնակաբերդը մեզ համար կարեւորագույն հուշահամալիր է»,-վստահեցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































                        
                                
                                
                                
                                
                                
                                