Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափն անցնում եք, մտածեք ձեր սեփական քաղաքական ուժի թողած արյունոտ հետագծի ու ապագայի մասին»․ վեճ Լիլիթ Գալստյանի, Ժաննա Անդրեասյանի եւ Սիսակ Գաբրիելյանի միջեւ

Նոյեմբեր 04,2025 12:36

«Սա ձեր աշխատասենյակը չի, ԱԺ-ն է եւ դուք հաշվետու եք ԱԺ-ին։ Բացարձակ քարի կամ շինարարության մասնագետ չպետք է լինել, որպեսզի հնչեցնել մասնագիտական դաշտի մոտեցումները։ Իմ հնչեցրած որեւէ նախադասության մեջ չճշտված տեղեկություն չկա»,-խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Վեճը ծագեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարցի շուրջ։ Լիլիթ Գալստյանը՝ չհամաձայնելով նախարարի որակումներին՝ հայտարարեց, որ հանրային անհանգստությունը ոչ թե մանիպուլյացիա է, այլ սեփական ժառանգության նկատմամբ սրտացավ եւ պատասխանատու վերաբերմունք եւ եթե չլինեին այդ անհանգստությունները՝ շինարարական աշխատանքները չէին կասեցվի եւ նոր հուն չէին մտնի, այլ կշարունակվեին հուշահամալիրի հեղինակներից մեկի՝ Սաշուր Քալաշյանի բնութագրած ձեւով՝ «ճուռտուքշի»։ Նա նկատեց նաեւ՝ «սխալների ուղղման» արդյունքում բազալտ քարի յուրաքանչյուր սալիկը 100 դոլար է արժեցել։

Ժաննա Անդրեասյանը հեգնեց՝ ասելով․ «Շատ ուրախ կլինեմ, եթե հանրային ուշադրությունն այդքան ընտրովի չլինի»։ Ապա վրդովվեց․ «Ես ձեզ երկար կարող եմ պատմել Սիսիանի քարի եւ Նոր Հաճընի քարի բազալտների տարբերության մասին։ Էդ հազար դոլարն ինչի՞ եք հնչեցնում, դուք քարի մասնագե՞տ եք։ Ես կարող եմ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ այդ հազար դոլարը կապ չունի։ Ինչի՞ եք այդ դաշտ մտնում»։

Վեճին խառնվեց ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը․ «Որ ասում եք՝ ախոռից չի տարբերվում, ցուցակ էիք բերել էդ տղուն, համարը չունե՞ք, մի հատ զանգեք ասեք՝ էս ի՞նչ ես արել, ի՞նչ ախոռ ես արել։ Սա ձեր ֆրակցիայի պատկերն է»։

«Ով ուզում է լինի շինարարը՝ պատասխանատվության պետք է ենթարկի, ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք։ Տեսանք, չէ՞, որ չէր կարելի անորակ, հնդիկների կուվալտով տալ ու ջարդել քարերը»,- հակադարձեց Լիլիթ Գալստյանը։

Սիսակ Գաբրիելյանը շարունակում էր հեգնել․ «Եթե այդքան լավ մասնագետ եք, ընկերություն բացեք, հաստատ ձեր պատգամավորի աշխատավարձից ավելի շատ աշխատավարձ կստանաք։ Այսինքն, եթե էդպես քանդված մնար, էդ սրբավայրի ժամանակ չէի՞ք լացելու»։

«Չափն անցնում եք, մտածեք ձեր սեփական քաղաքական ուժի թողած արյունոտ հետագծի ու ապագայի մասին»,- արձագանքեց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930